Անդրանիկ Ստեփանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | 1914 |
Ծննդավայր | Շվանիձոր, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Անդրանիկ Ասլանի Ստեփանյան (1914, Շվանիձոր, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրանիկ Ստեփանյանը ծնվել է 1914 թվականին, Մեղրու շրջանի Շվանիձոր գյուղում։ Սովորել է Շվանիձորի դպրոցում, ապա՝ 1933 թվականին ավարտել է Մեղրու միջնակարգ դպրոցը, 1938 թվականից աշխատել հայրենի գյուղի դպրոցում, որպես քիմիայի և կենսաբանության ուսուցիչ[1]։
1938 թվականին կամավոր մեկնել է կարմիր բանակի շարքերը։ Կիևի ռազմական օկրուգի գնդի կրտսեր հրամանատարների դպրոցն ավարտելուց հետո նշանակվել է ջոկի հրամանատար։ Գունդը, որտեղ ծառայել է Անդրանիկ Ստեփանյանը, գտնվել է սահմանամերձ գոտում, երբ ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային միության վրա։ Անդրանիկ Ստեփանյանը պատերազմի առաջին օրերին պետական սահմանում մարտի մեջ է մտել թշնամու մեծաքանակ ուժերի դեմ, խիզախաբար դուրս եկել շրջապատումից և միացել «Զա Ռոդինու» պարտիզանական խմբին։ 1944 թվականին «Զա Ռոդինու» պարտիզանական ջոկատը միացել է հարձակվող կարմիր բանակին։ 1944 թվականի փետրվարից մինչև պատերազմի ավարտը, մասնակցել է մարտական գործողություններին, այդ թվում՝ Բեռլինի գրավմանը և Չեխոսլովակիայի մայրաքաղաք Պրահայի ազատագրմանը[1]։
Պարգևատրվել է «Փառքի 3-րդ աստիճանի», Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, մարտական մեդալներով։ Մի քանի անգամ արժանացել է Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրերին[1]։
Ստեփանյանը բանակից զորացրվել է 1945 թվականի դեկտեմբերին։ Աշխատանքի է անցել Մեղրու շրջանում։ Եղել է դպրոցի տնօրեն, ուսմասվար, ուսուցիչ։ 1954 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի քիմիա-կենսաբանական ֆակուլտետը։ 1974 թվականին անցնելով կենսաթոշակի, Ստեփանյանը շարունակել է ակտիվորեն մասնակցել հանրօգուտ աշխատանքներին[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- «Փառքի 3-րդ աստիճանի» շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան